Իրաքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 22 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

AP-ի տվյալներով՝ պայթյունը որոտացել է Բաղդադի կենտրոնում, պաղպաղակի կրպակի հարեւանությամբ:

Պաշտոնյաները հաղորդել են, որ ականապատ ավտոմեքենայում պայթուցիկ սարք է գործարկվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: