Վենեսուելայի անվտանգության ուժերը երկուշաբթի հարձակվել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսի վրա։ Մայրաքաղաք Կարակասում հանրահավաքի ժամանակ նրանք արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեզ վրա հարձակվեցին Լաս Մերսեդեսում, երբ մենք նահանջում էին, հարձակվողն ազգային գվարդիան էր, մեզ կողոպտել են, ծեծել, իմ ամբողջ թիմը վիրավոր է»,- Twitter-ի իր էջում գրել է Կապրիլեսը։
Սոցկայքերում հայտնվել է նաեւ Կապրիլեսի լուսանկարը՝ դեմքին հարվածների հետքերով։





























