Սարատովի մարզի Բալաշով օդանավակայանում ԱՆ 26-ի կոշտ վայրէջքի հետեւանքով մեկ զինվորական մահացել է, եւս հինգը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Մեկ զինծառայող զոհվել է, եւս հինգը փրկարար ծառայության ուղղաթիռով  բուժհաստատություն է փոխադրվել»,- ասվում է հաղորդագրության  մեջ:

Երեքշաբթի ժամը 05:40-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ օդանավը չի պահպանել վայրէջքի պարմետրերը եւ վայրէջքի ժամանակ բռնկվել է:  Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարող է լինել շարժիչներից մեկի խափանումը: Դեպքի վայր է ժամանել ՊՆ հատուկ հանձնաժողովը՝ պատճառները պարզելու համար: