Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 24-ի նիստի ընթացքում ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում հաստատել է Թեմուր Յակոբաշվիլիի թեկնածությունը։ Որոշումն ընդունվել է 91 «կողմ» ձայներով։ 

Նոր դեսպանին  կողմ են քվեարկել ինչպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմությունը։ Յակոբաշվիլին մինչ այժմ զբաղեցնում էր Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարարի պաշտոնը։ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում նա կփոխարինի Բատա Կութելիային, գրում է «Գրուզիա Online»-ը։

Փորձագետները կարծում են, որ Յակոբաշվիլին լավ կապեր ունի ամերիկյան հրեաների հետ, ինչը կարող է օգտագործել ի նպաստ Վրաստանի։