Այսօր` նոյեմբերի 24-ին ժամը 17:00 սահմաններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության աշխատակիցները Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել 7 օտարազգի սահամանախախտների, որոնցից 5 տղամարդ են, 2-ը` կին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի 6-րդ դահլիճում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ լսվում է նրանց խափանման միջոց ընտրելու հարցը:
Քննչական մարմինը դիմել է դատարան, որպեսզի բոլոր 7 անձանց նկատմամբ կիրառվի երկամսյա կալանք: Այս պահին ընթանում է դռնփակ դատական նիստ: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, արգելվում է կողմնակի անձանց մուտքը դատարանի շենք:





























