Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող են Չեչնիա այցելել՝ հանրապետությունում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրներին անձամբ ծանոթնալու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Մակրոնն ասել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվել միասին հետեւել ՌԴ-ում ԼԳՊՏ իրավունքների շուրջ իրադրությանը։
«Պետք չէ կեղծ տեղեկությամբ առաջնորդվելով՝ ռուսական լրատվամիջոցներին զրպարտության մեջ մեղադրել։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Մերկելի հետ միասին, ճշմարտության փնտրտուքներում կարող է Չեչնիա այցելել։ Դռները բաց են»,- Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը։





























