Խորվաթիան որպես մի երկիր, որ անկախ դարձավ Հարավսլավիայի կործանումից հետո, հրաշալի հասկանում է ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը եւ սեփական անկախության համար պայքարող ժողովրդի դեմ ուժի կիրառման հետեւանքները: Այդ մասին Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սեփական անկախության համար պայքարող ժողովրդի դեմ ուժի կիրառումը միայն կոփում է նրա ինքնորոշման կամքը՝ իրավական, քաղաքական եւ բարոյական գործոններով: Մենք հաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների արդյունքում, խաղաղ ճանապահով, առանց ուժի կիրառման»,- հայտարարել է Սարգսյանը եւ ընդգծել, որ այդ համատեքստում տարածաշրջանային համագործակցությունը կարող է հատուկ նշանակություն ունենալ: