Նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։

Այդ օրը «Երիտասարդ հայերի եղբայրությունը» ուխտագնացություն կկազմակերպի, որը կսկսվի 16։00-ին՝ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի կամարի մոտ։

Մոնթե (Ավո) Մելքոնյանը հայ ռազմական գործիչ է, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից։ Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է։

Ծնվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վիսալիա քաղաքում։ Ավարտել է Բերկլիի համալսարանը, տիրապետել յոթ լեզուների:

1978 թվականին նա տեղափոխվել է Բեյրութ եւ մասնակցել ֆալանգիստների ուժերից հայկական թաղամասը պաշտպանությանը։ 1980 թվականին նա մտել է ASALA։

1985 թվականին Մելքոնյանը Փարիզում ձերբակալվել է եւ փաստաթղթեր կեղծելու ու ապօրինի զենք պահելու համար դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ 1989 թվականին  ազատ է արձակվել եւ վտարվել Հարավային Եմեն:

1990 թվականին  Մոնթեն եկել է Հայաստան, իսկ հետո ուղեւորվել Ղարաբաղ՝ մասնակցելու նրա պաշտպանությանը։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին:

Մոնթե Մելքոնյանը համարվում է ղարաբաղյան պատերազմի հայ ամենավառ, տաղանդավոր եւ փորձառու հրամանատարներից մեկը: