Amazon-ի բաժնեթղթերը ընկերության պատմության մեջ առաջին անգամ բորսայում հասել են յուրաքանչյուրի դիմաց 1000 դոլարի, հայտնում է CNBC News-ը։
Սակարկությունների բացման ժամանակ Amazon-ի բաժնետոմսերը արժեին 996․51 դոլար, իսկ մինչեւ 16․30-ը հասել են 1000․18 դոլարի, բայց հետո հինգ րոպեից նվազել են 3 դոլարով՝ հասնելով 997․60 դոլարի։ Այս պահին Amazon-ի արժեթղթերը վաճառվում են 996․71 դոլարի մակարդակի վրա։




























