Բրիտանական Captain Ska խմբի երգը, որում վարչապետ Թերեզա Մեյին անվանում են «սուտասան» դարձել է ամենաշատ ներբեռնվող երգը iTunes-ում։
SkyNews-ի փոխանցմամբ, չնայած նման պահանջարկին, «Սուտասան, սուտասան» երգը տեղի ռադիոկայաններով չի հնչում, քանի որ ընտրությունների ժամանակաշրջանում մամուլը պետք է անկողմնակալություն պահպանի։ Որոշ բրիտանական ռադիոկայաններում այդ երգի հեռարձակումն արգելված է։
Երգում վերարտադրվում են վարչապետի ելույթներից մի քանի հատվածներ, որից հետո հնչում է կրկներգը «Նա սուտասան է, սուտասան, դուք չեք կարող նրան վստահել»։





























