Ամերիկացի դերասանուհի, սթենդ- ափ ժանրի կատակերգու Քեթի Գրիֆֆինը  սադրիչ լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ձեռքին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլուխն է։ Լուսանկարում, որի հեղինակը, սկանդալային համբավով լուսանկարիչ Թայլեր Շիլդսն է, Գրիֆինը բռնել է մի արյունոտ կտրված գլուխ, որը Թրամփին է հիշեցնում։

TMZ-ի փոխանցմամբ, ֆոտոշարքի ընթացքում Գրիֆֆինը կատակել է, թե ինքն ու Թայլերը ստիպված կլինեն Մեքսիկա տեղափոխվել, հենց հայտնվի լուսանկարը, որպեսզի բանտում չհայտնվեն։