Թուրքիայի Կայսերի քաղաքում իսրայելական ընկերության կողմից վերազինվող M-60 տանկերը միայն առաջ են գնում եւ ունեն խնդիր կապված կրակելուց հետո առաջացած ցնցումից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը։

Թուրքական զինված ուժերի ցամաքային հրամանատարության պատկանող 160 M-60 տանկերը 2002 թվականին ստրոգրված համաձայնագրի շրջանակներում վերանորոգվում եւ վերազինվում են իսրայելական IMI ընկերության կողմից։ Նախագիծը ներառում է 668 միլիոն դոլարի աշխատանք։ Մինչ այժմ վերանորոգվել եւ վերազինվել է 100 տանկ։ Նախագիծը պետք է ավարտվեր 2009 թվականի վերջին, սակայն այն երկարաձգվեց մինչ 2011 թվականը։

Տանկերը վերանորոգվում են հիմնավորապես՝ սկսած շարժիչից մինչեւ կրակային սարքավորումները։ Սակայն տանկերը չունեն հետշարժի ֆունկցիա։ Պարզվում է, որ մասնագետները նշում են, որ տանկը կարող է առանց հետ շարժվելու տեղում պտտվել եւ շարժվել ցանկացած ուղղությամբ։ Սրանից բացի մեկ խնդիր էլ կա։ Կրակելուց առաջացած ցնցումից հետո տանկի հրափողը մետրերով շեղվում է թիրախից։ Տեխնիկական մասնագետները սա կապում են շարժիչի տրանսմիսիայի հետ եւ վստահեցնում են, որ այս խնդիրը կլուծվի։