Էներգակիրների տարանցման բազմակողմանի շրջանակային համաձայնագրի մշակումը էներգառեսուրսների միջազգային առեւտրի զարգացման հնարավոր միջոցներից մեկն է։ Միջազգային էներգետիկ խարտիայի Աշխաբադի ֆորումը մայիսի 31-ին ամփոփիչ փաստաթուղթ ընդունեց՝ ըստ երկօրյա համաժողովի արդյունքների։

Աշխաբադից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ֆորումի մասնակիցները նշել են ներդրումներ կատարելու, ենթակառույցներին առանց խտրականության հասանելիություն ապահովելու, գոյություն ունեցող ենթակառույցները նպատահակարմարության ընդհանուր սկզբունքներով օգտագործելու հետ կապված մի շարք հարցերի առկայությունը։ Ընդգծվել է բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ նավթի տարանցման միջազգային իրավաբանական պարտավորեցնող ռեժիմ սահմանելու կարեւորությունը։