Վրաստանը պետք է անհապաղ հետաքննի ադրբեջանցի լրագրողի ապօրինի արտահանձնումը Բաքու։ Այս մասին հայտարարել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գեորգի Գոգիան։
Ադրբեջանցի լրագրող եւ քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլըն մայիսի 29-ին առեւանգվել է Թբիլիսիում, իսկ մայիսի 30-ին ձերբակալվել Բաքվում։ Մուխթարլըն վստահեցրել է, որ վրացերեն խոսող մարդիկ իր գլխին պարկ են անցկացրել ու ծեծի ենթարկել։
«Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն սկսեն՝ պարզելու համար՝ արդյոք վրացական իշխանությունները մասնակի՞ց են Մուխթարլըի ապօրինի արտահանձնմանը եւ առեւանգմանը։ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով կառավարությանը քննադատողների նկատմամբ հետապնդումների փորձ ունի։ Human Rights Watch-ը շատ անհանգստացած է Մուխթարլըի անվտանգությամբ։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նրան», - հայտարարել է Գոգիան։





























