Վենեսուելայի ընդդիմությունը իրականությունը մեղմելու փորձ է անվանել Goldman Sachs-ի հայտարարությունն այն մասին, որ բանկը ոչ մի ուղիղ գործարք չի կատարել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ 2․8 մլրդ արժողության պարտատոմսերի գնման ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Նյու Յորքում տեղակայված Goldman ներդրումային բանկը քննադատությունների թիրախում է հայտնվել Մադուրոյի հակառակորդների կողմից, որոնք ասել են, որ գործարքի հետեւանքով կառավարությունը, որը ծանր ֆինանսական դրության մեջ է, հարյուրավոր միլիարդների դոլարներ է ստացել։ Գործարքը, որի մասին առաջինը հայտնել էր Wall Street Journal թերթը, Goldman-ին դարձրել է մարդու իրավունքների խախտման մասնակիցը, ասում են ընդդիմադիրներն ու ցուցարարները։




























