Էդինբորո քաղաքի 43-ամյա բնակիչ Բրայան Մոլսը կալանավորվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Trump International Hotel հյուրանոցում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ոստիկանություն էր կանչել հյուրանոցի կայանատեղիի ծառայողը, որին հյուրը տվել էր իր սեփական մեքենայի բանալիները, երբ վերադարձել է հյուրանոց, որը Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա է գտնվում։ Ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է Bushmaster AR-15 հրացան ու 30 փամփուշտ, նաեւ՝ Glock23 ատրճանակ՝ 60 լիցքով։
Ոստիկանության ներկայացուցիչ Սադթին Սթերնբեքը հայտնել է, որ դեռ նախօրեին Փենսիլվանիայի իրավապահ մարմինները գործընկերներին նախազգուշացրել էին, որ Բրայան Մոլսը բազմիցս «սպառնալից հայտարարություններ» էր արել։ Սակայն Սթերնբեքը մանրամասները չի հայտնել։
Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել առանց թույլատվության զենք կրելու ու չգրացված զինամթերք պահելու համար։





























