Իր մահկանացուն է կնքել թուրքական «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի եղբայրը։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ, մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման ակտիվ քաղաքականությամբ։ Նա Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով դատապարտվել է շվեյցարական դատարանի կողմից։ Ներկայումս նա ձերբակալված է «Էրգենեկոնի» գործով։ Թուրք լրագրողները պարզել են նաեւ, որ Դողու Փերինչեքի արմատները հայկական են, չնայած, որ նա ամենակատաղի ձեւով է պայքարում հայերի դեմ։



















