Պորտուգալական մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի օրերին վրացական պատվիրակությունը 80 մարմնավաճառուհիների մասնակցությամբ խրախճանք է կազմակերպել հյուրանոցում` խանգարելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանգիստը կարող է սկանդալի առիթ դառնալ Վրաստանում:
Взгляд-ը հաղորդում է, որ մամուլի հրապարակումից հետո Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է հետաքննություն անցկացնել:
Ընդդիմադիր պատգամավոր Պետրե Մամրաձեն հայտարարել է, որ տեղեկատվությունն ամենեւին ստահոդ չի թվում, քանի որ Սահակաշվիլիի գրեթե բոլոր ուղեւորությունները որեւէ սկանդալային դրվագ են ունեցել:
Վրացական Ինտերպրեսնյուս գործակալությանը պորտուգալական պարբերականից հայտնել են, որ նյութի վրա աշխատած երկու լրագրողներտ տեղեկատվությունը ստացել են պատվիարկությունների անվտանգությունն ապահոված ոստիկաններից: Նրանցից էլ հայտնի է դարձել, որ աղմուկի պատճառով դժգոհություն է հայտնել վրացիների հետ նույն հյուրանոցում հանգրվանած Ֆրանսիայի նախագահը:





























