Ռուսաստանում 2017-ի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենքը, որն արգելում է աշխատել օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին, փոխանցում է «ՌԳ»-ն։
Գործատուներին կպարտավորեցնեն հետեւել օրենքի կատարմանը։ Եթե առանց ռուսական վարորդական իրավունքի վարորդը նստի ծառայողական մեքենայի ղեկի մոտ, նրան կտուգանեն 50 հազար ռուբլով։
Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ է հանձնել մեկ տեսական քննություն ու երկու գործնական։
Պետդումայի՝ տրանսպորտի հարցերով հանձնաժողովը հաշվարկել է, որ հունիսի 1-ից ծառայողական փոխադրամիջոցների ղեկի առջեւ չեն կարողանա նստել ավելի քան 70 հազար վարորդներ։





























