Եգիպտոսում 35-ամյա տղամարդը դատապարտվել է մահապատժի՝ 20 ամսական աղջկան բռնաբարելու համար, հայտնում է Reuters-ը։

Աղջկա մայրը 35-ամյա տղամարդուն մեղադրել է երեխային առեւանգելու ու բռնաբարելու մեջ, ինչի հետեւանքով երեխայի մոտ ուժեղ արյունահոսություն էր սկսվել։ Տղամարդուն կալանավորել էին մարտին։

Ամբաստանյալը կարող է բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, որը կարող է հաստատել այն կամ ուղարկել կրկնակի քննման։

«Ես հույս ունեմ, որ դատավճիռը կհաստատվի, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ արդարադատություն գոյություն ունի»,- ասել է գործակալությանը զոհի փաստաբան Տարեկ ալ – Ավադին։