Մանիլայի կենտրոնում գտնվող հայտնի խաղատուն-հյուրանոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին The Manila Times-ին հաղորդել է Կարմիր Խաչի ֆիլիպինյան գրասենյակի ներկայացուցիչ Ֆերնանդո Ատիենցան:
Նրա խոսքով՝ նրանցից ոմանք վիրավորվել են՝ պատուհաններից դուրս նետվելով, որպեսզի խուսափեն հրաձգությունից:
Սեւազգեստ դիմակավորված անհայտ անձինք կրակ են բացել Resorts World Manila-ում: Որոշ տվյալներով՝ նրանք երկուսն են եղել: Սակայն այս լուրը պաշտոնապես չի հաստատվել: Լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների եւ հրաձգության մասին:
Ilang tao, sugatan matapos magmadaling lumabas ng Resorts World Manila sa Pasay. Nakarinig kami ng 2 pang putok ng baril. | via @_jamesJA pic.twitter.com/w6EOh3gA6d
— DZBB Super Radyo (@dzbb) June 1, 2017
WATCH: Mga sugatan, nirespondehan agad ng medical team. Ayon sa kanila, tumalon lang sila para makalabas ng gusali. pic.twitter.com/T7Y9Dpw0Cj
— DZBB Super Radyo (@dzbb) June 1, 2017





























