Հնդկաստանի Մուզարանգաֆա քաղաքի խորհուրդը արգելել է չամուսնացած աղջիկներին բջջային հեռախոս ունենալ: Հայրերը հույս ունեն այդ ծայրահեղ քայլով խանգարել աղջիկների հնարավոր փախուստը երիտասարդ սիրեկանների հետ, գրում է Mignewsը:
«Բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս աղջիկներին կապ ունենալ երիտասարդների հետ եւ փախչել հայրական տնից: Այդ արատավոր երեւույթը պետք է արմատախիլ արվի»,- հայտարարել է քաղաքային խորհրդի նախագահ Ռաջենդեր Մալիկը:
Հնդկական քաղաքի չամուսնացած աղջիկներին արգելել են ձեռք բերել բջջային հեռախոս

Հասանելի է
русскийՏեղադրություն


























