Հայտնի ռուսաստանցի դերասան եւ երգիչ Դմիտրի Պեւցովն ու «ԿարՏուշ» սթրիտ-ռոք խումբը համատեղ հանդես կունենան Երեւանում: Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պեւցովը:
«Ես ուզում եմ ներկայացնել Անդրեյ Վերտուզաեւին: Նա «ԿարՏուշ» խմբի գեղարվեստական ղեկավարն է եւ ինչպես ես եմ ասում, նաեւ խմբի գլխավոր դիրիժորը: Նրա հետ մենք արդեն երկու տարի աշխատում ենք «Певцов много, Певцов-один» երաժշտական նախագծի վրա»,- ասել է Պեւցովը:
Դերասանի երգացանկում տեղ են գտել երկար տարիների ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծված գործեր:





























