Հայաստանում հասարակությունը փորձում է հասկանալ՝ արդյոք ծխելու դեմ պայքարն իսկապես հասարակական ու առոջղապահական բնույթ է կրում, թե դրա հետեւում այլ բան է թաքնված, մասնավորապես՝ էլեկտրոնային ծխախոտները հանրամատչելի դարձնելը։ Այս մասին հունիսի 2-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ծխելու դեմ պայքարը, բնականաբար, լավ երեւույթ է։ «Ասեմ ավելին՝ բոլոր նրանք, որոնք այժմ դիմադրում են, դեմ են հանդես գալիս ոչ թե տվյալ պայքարին, այլ, ամենայն հավանականությամբ, ծխելու դեմ պայքարի միջոցների կազմակերպման ձեւերին»,-նշեց Պիպոյանը։ Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ հասարակությունը եւս այդ բաերփոխումների մասը կազմի եւ նպաստի դրանց իրականացմանը։ «Իսկ մենք այնպես մեկնարկեցինք այդ բարեփոխումները, որ հասարակությունը ոչ միայն չցանակացավ միանալ դրան, այլ նույնիսկ չծխողները, նյարդայինանալով սկսեցին ծխել՝ ի հեճուկս առողջապահության նախարարի հայտարարությունների։
Մեր հասարակությունում հազիվ թե գտնվի մեկը, ով դեմ լինի ծխելու դեմ պայքարին։ Բայց պետք է հասկանալ՝ ի՞նչ ենք մենք անում այդ ուղղությամբ, ի՞նչ պետք է անենք, ինչիպիսի՞ արդյունքների ենք ցանկանում հասնել, արդյոք չենք ոտնահարում մյուսների իրավունքները»,-նկատեց ՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ չի կարելի պայքարել մարդկանց դեմ։ «Տպավորություն է ստեղծվել, որ մենք պայքարում ենք ոչ թե ծխախոտի, այլ ծխողների դեմ», - ասաց փորձագետը։ «Այսինքն, եթե գնահատենք կիրառված միջոցների արդյունավետությունը, այն ավելի շատ կանխիչ նշանակություն ունի։ Երկրորդ, աշխարհում շատ քիչ երկրներում է այդ բարեփոխումն առանց դիմադրության իրականացվել։ Ավելին, մի շարք երկրներ նույնիսկ մեկ քայլ հետ են արել»,-հավելեց Բաբկեն Պիպոյանը։
ՀՀ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մայիսի 31-ին՝ Առանց ծխախոտի միջազգային օրը, հայտարարեց, որ Հայաստանում հասարակական վայրերում կարգելվի ծխելը։





























