ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեիի ղեկավար ծովակալ Մայքլ Մալենը հայտարարել է, որ Կորեական թերակղզիում տեղի ունեցած միջադեպը կապված է Հյուսիսային Կորեայի իշխանությունը Կիմ Չեն Իրից նրա որդուն` Կիմ Չեն Ինին փոխանցելու հետ:

Զինվորականի խոսքով, ԿԺԴՀ ղեկավարն անկանխատեսելի եը վտանգավոր մարդ է, իսկ հարձակումը հարավկորեական կղզու վրա կապված է իշխանությունը 27-ամյա որդուն հանձնելու հետ:

Մալենը նշել է, որ Փհենյանի վրա ազդեցություն ունեցող միակ երկիրն այժմ Չինաստանն է: