«Ժառանգություն» կուսակցությունը հաստատել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու փաստը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է հրաժարականի փաստը, իսկ որպես հրաժարականի պատճառ նշել. «Պատճառը անձնական մոտեցումն է կարեւորագույն սկզբունքային ազգային հարցերի վերաբերյալ»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկայում կհանդիպի լրագրողներին եւ կպատասխանի մյուս հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել: