Աբխազ Ուղղափառ եկեղեցին պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք համոզվեն, որ Աբխազիայում վերականգնվում են քրիստոնեական մշակույթի ճարտարապետական կոթողները: Եկեղեցու ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր Աբխազիայում ընթանում է հին քրիստոնեական եկեղեցիների վերականգնման ակտիվ գործընթաց եւ նոր եկեղեցիների շինարարություն: Ավելին` Աբխազիայում այդ գործընթացը եկեղեցու, պետության եւ հասարակության վերահսկողության տակ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Աբխազիայում հետեւողականորեն ոչնչացվում են վրացական մշակութային, պատմական ժառանգության նմուշները, նենգափոխվում է պատմական ուղղափառ հուշարձանների նույնականությունը:





























