United Airlines օդանավը, որը հինգշաբթի Չիկագոյից Մայամի չվերթ էր իրականացնում, վերադարձել է օդանավակայան՝ թռչունի պատճառով, որը հայտնվել էր նրա շարժիչի մեջ, հայտնում է New York Daily News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց։ Օդաչուները ստիպված են եղել անջատել շարժիչներից մեկը, ու օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Օ՝ Հարա օդանավակայանում։

Ուղեւորներից մեկը տեսագրել է հրկիզված շարժիչը ու հրապարակել Twitter-ում։