Աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոն նոյեմբերի 25-ին ելույթ կունենա Բաթումիում:
Համերգը կկայանա Պյացա հրապարակում ժամը 18:00-ին: Մաեստորն կկատարի 14 օպերային արիա:
Աջարիայի զբոսաշրջության առողջարանների վարչությունից հաղորդել են, որ Դոմինգոյի համերգի համար վարչությունը պատրաստել է հատուկ տուրիստական փաթեթ, որը զեղչեր է նախատեսում հյուրանոցներում եւ ռեստորաններում:
Վաուչերի տիրակալը կկարողանա անվճար մտնել գիշերային ակումբ , օգտվել անվճար էքսկուրսիայից Բաթումիում: Փաթեթները վաճառվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:





























