«Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսերները մտադիր են ամբողջությամբ կենտրոնանալ եզրափակիչ եթերաշրջանի վրա ու առայժմ չմասնակցել փրիքվելների ստեղծմանը, հայտնում է Entertainment Weekly-ն։
Սերիալի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը, որը աշխատում է HBO-ում, պատմել է, որ հիմա գլխավորը սերիալի յոթերորդ եթերաշրջանի թողարկումն է, սցենարի մշակումը ու ութերորդ եթերաշրջանի պատրաստումը։
Նա շեշտել է, որ այն սերիալի պրոդյուսերներն իրենց առջեւ շատ բարձր պահանջներ են դրել, դրա համար էլ նրանք հույս ունեն փրիքվելի տեսքով գոնե մեկ նախագիծ ունենալ։
Բլոյսը նաեւ հայտնել է, որ վեպերի հեղինակ Ջորջ Մարտինի շնորհիվ փրիքվելների սյուժեի համար ընդարձակ հնարավորություններ կան։
«Ջորջը մի ամբողջ տիեզերք է ստեղծել․․․ Այդ բոլոր պատմությունները, որոնք նա հորինել է ու այդ պատճառով էլ նրա գրքերն այդքան հաջողված են»,- հավելել է Բլոյսը։
Ընդ որում նա պարզաբանել է, որ հիմա հնարավոր չէ հստակ ասել, թե երբ է թողարկվելու եզրափակիչ եթերաշրջանը։ Դիտարկվում են թե 2018, թե 2019 թթ․ տարբերակաները՝ կախված նրանից, թե երբ սցենարը պատրաստ կլինի։





























