Նոյեմբերի 24-ին Թեհրանում հանգստյան օր է եղել: Իշխանությունները նման որոշում են կայացրել «կեղտոտ եւ անառողջ» մթնոլորտի պատճառով:
Աղտոտվածության մակարդակը Թեհրանում սկսել է արագ աճել շաբաթվա սկզբին, իսկ առավելագույնը եղել է նոյեմբերի 24-ին: Այդ օրը չեն աշխատել դպրոցները, գրասենյակները, գործարանները: Արտահերթ հանգստյան օրը արժեցել է 100 մլն եվրո, հաղորդում է BBC-ն:
Իրանում պաշտոնապես հանգտսյան օրն ուրբաթն է:
Իրանի մայրաքաղաքում աղտոտվածության հիմնական պատճառը համարում են ավտոմեքենաների թվի չափից դուրս աճը:
Բացի այդ, երկրի մայրաքաղաքը շրջապատված է լեռներով, ուստի երբ քամի չկա, կեղտոտ օդը երկար է մնում քաղաքի վրա:





























