Նոյեմբերի 25-ին Ներկայացուցչական ժողովրդական ժողովը «նիստ» է անցկացնելու Վրաստանի խորհրդարանի առջեւ՝ Ռուսթավելիի պողոտայի վրա:
Ակցիային մասնակցելու են 12,5 հազար պատվիրակներ երկրի տարբեր մասերից, հաղորդել է կազմակերպիչներից մեկը, շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին:
Բողոքի գործողության կազմակերպիչներից մեկը խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է:





























