Թուրքիայի Բաթմանի նահանգի դպրոցներից մեկում աշակերտը ուսուցիչների օրվա կապակցությամբ կենդանի հնդկահավ է նվիրել իր ուսուցչին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 4-րդ դասարանի աշակերտ Մուսթաֆա Դողանը նշել է, թե իր պահած հնդկահավին շատ է սիրում, սակայն իր ուսուցչին էլ է սիրում, որի համար էլ հնդկահավը նվիրել է նրան։
«Օրիգինալ» նվերից զարմացած ուսուցիչ Աբդուլլահ Ալագյոզը շեշտել է, թե ուսուցիչների օրը՝ նոյեմբերի 24-ին, աշակերտներից շատ հետաքրքիր նվերներ է ստացել, սակայն հնդկահավ առաջին անգամ է ստանում։
«Հնդկահավը նվիրել են, որ մորթեմ, բայց ես որոշել եմ աշակերտների հետ միասին պահել եւ կերակրել հնդկահավին»,-նշել է ուսուցիչը։



























