Վրաստանում արձանագրվել է А/H1N1 վարակի՝ խոզի գրիպի վարակման դեպք:
Վրացական «Ռուսթավի» հեռուստաալիքի տվյալներով, համաճարակի վտանգ դեռ չկա:
26-ամյա կնոջ մոտ վարակի առկայությունը հաստատվել է լաբորատոր կարգով: Նրա առողջական վիճակը կայուն է: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում հակավարակային դեղամիջոցների բավարար քանակություն կա, պատրաստ է նաեւ բժշկական անձնակազմը: Հատուկ ուշադրություն է դարձվելու երեխաներին եւ հղիներին:





























