Հանրապետության տարածքում` հունիսի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +23+26,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+19,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +21+24,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +27+29,

Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +27+29,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +27+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +27+29,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +30+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +23+26,

Արցախում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +24+27: