Չինաստանի Յուննան նահանգի Գունշան գյուղում հորդառատ անձրեւները հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի, որի հետեւանքով 11 հազար 800 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CCTV-ն։
Նշվում է, որ երկու օր շարունակվող անձրեւներից հետո Դուլուն գետի մակարդակը բարձրացել է։ Դրա հետեւանքով 6 կամուրջ եւ շուրջ 100 տուն է ավերվել, վնասվել են էլեկտրահաղորդալարերի գծերը, շուրջ 40 հեկտար գյուղատնտեսական ցանքատարածություններ են տուժել։
Տեղի իշխանությունները 482 մարդու են տարհանել։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները։





























