Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա, հաղորդում է Imedi հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունն արդեն մաքրել է հուշարձանը: Վրաստանի ՆԳՆ-ում դեռեւս չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Միջադեպի պատճառներն անհայտ են, սակայն վրացական լրատվամիջոցները դա կապել են ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի հետ, ով անհայտ հանգամանքներում անհետացել էր Թբիլիսիից եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում, որտեղ նրան ձերբակալել էին:





























