Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերքել է այն տեղեկությունները, որ երկրի մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցի խաղատան վրա հարձակումն իրականացրել է ԻՊ ահաբեկչական խումբը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

«Դա ԻՊ-ի արածը չէ»,- ասել է Դուտերտեն։

Resorts World Manila հյուրանոցային համալիրի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին։ Ոստիկանության տվյալներով, չարագործը՝ զինված հրազենով, մենակ փորձել է կողոպտել խաղատունը ու հրկիզել է խաղատան սեղանները, որից հետո հրդեհ է բռնկվել ։ Հրդեհի հետեւանքով զոհվել է 36 մարդ, տուժել 50 մարդ։ Հարձակվողը ինքնասպան է եղել։

Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ խմբավորումը։ Ֆիլիպինների ոստիկանապետ Դելա Ռոզան այդ հայտարարությունը քարոզչություն է անվանել։ Նա հայտնել է, որ դա կողոպուտ է եղել ու ահաբեկչության հետ կապ չունի։