Տոմսկի մարզի Կարգասոկսկի շրջանում Ми-8 ուղղաթիռ է կործանվել։

«Ուղղաթիռը պատկանում է Նովոսիբիրսկ քաղաքի վերանորոգման ավիացիոն գործարանին»,- Life News-ին պատմել է Տոմսկի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Օլգա Պիլնիկովան։

Ուղղաթիռում երեք մարդ է եղել. նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Ներկայումս մարդկանց տարհանման աշխատանքներ են կատարվում։

Ինչպես հայտնի է դարձել, թռիչքի պատվիրատուն «Գազպրոմնեֆտվոստոկ» ընկերությունն է եղել։