Բաքվում հաստատել են մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման փաստը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստի առիթով քրեական գործ է հարուցել:

Հետաքննությունն իրականացվել է ուկրաինական կողմի հարցումով:

Պարզվել է, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի բժշկական կենտրոնում մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստում է իրականացվել:

«Ուկրաինայի քաղաքացիներից վերցված երիկամների փոխպատվաստման 10 վիրահատություն է արվել: Վիրահատությունները պատշաճ կարգով չեն գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը զրկել է կենտրոնին արտոնագրից: Հաղորդագրության մեջ մեղավորների անունները չի նշվում: