Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարծում են, որ իրենց երկիրն ընթանում է ճիշտ ճանապարհով: Նման արդյունքներ են ստացվել «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով ԼՂՀ-ում անցկացված սոցհարցման արդյունքում:
Հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ճանապարհով, մինչդեռ նման կարծիք ուներ Հայաստանի բնակիչների միայն 50 տոկոսը:
ԼՂՀ բնակչությունը նաեւ աջակցում է երկրի նախագահ Բակո Սահակյանին, որին ընտրությունների դեպքում իր ձայնը կտար ընտրողների 52 տոկոսը: Հաջորդ հավանական թեկնածուն՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ունի ընդամենը 5 տոկոս:
Բակո Սահակյանն ավելի շատ կողմնակիցներ ունի, քան ցանկացած կուսակցություն:
«Ազատ Հայրենիքին» աջակցում են ընտրողների 21 տոկոսը, Արցախի դեմոկրատական կուսակցությանը՝ 20 տոկոսը, եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 17 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղում հարցումներն անցկացրել է «Պոպուլուս» կազմակերպությունը՝ հոկտեմբերի 22-ից 26-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում: Հարցումներին մասնակցել է 804 մարդ:



























