Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ժամկետային երկու զինծառայողների՝ օրերս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

18-ամյա շարքայիններ Հմայակ Մարտիրոսյանին եւ Արտյոմ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քր.օր.-ի 367 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Մեղադրյալները բանակ էին զորակոչվել այս տարվա գարնանը:

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, նոյեմբերի լույս 18-ի գիշերը զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո  մաահցել էր Արմավիրի բնակիչ, 23-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը: Սկզնապես քրեական գործ էր հարուցվել դիտավորյալ սպանության հատկանիշներով, սակայն մեղադրանքը հետո վերաորակվել եւ մեղմացվել է: