ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 26-ին կայցելեն Հայաստան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ նախօրեին համանախագահները հանդիպել էին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստական հարցեր: