Այսօր Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջկենտրոնում դպրոցի նորամուտ են տոնել 300 դպրոցականներ ու նրանց ծնողները: Արդեն երեք տարի ասկերանցի աշակերտները դեգերում էին տարբեր հիմնարկների շենքերում` պարապում հարմարեցված դասասենյակներում: Դպրոցական նոր շենքը ունի ժամանակակից կրթօջախին հատուկ բոլոր հարմարությունները:

ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցը ստացել է քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն և պատմություն առարկաների լաբորատորիաներ և լիարժեք գույք` ուսումնական պարապմունքներն անցկացնելու համար:

Այս ուսումնական տարվանից Ասկերանի միակ դպրոցն ունի ավագ դպրոցի կարգավիճակ:

Բացման արարողությանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: