Այսօր տեղական ժամանակով ժամը 2:41-ին, Վրաստանի տարածքում Քութայիսի քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնում ստորերկրյա ցնցումների ուժը հասել է 8 բալի: Թբիլիսիում ցնցումները կազմել են 5 բալ: Ինչպես NEWS.am –ը տեղեկացավ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունից, երկրաշարժից 1 րոպե անց հետեւել է 6 բալանոց եւս մեկ ցնցում:

Նախնական տվյալներով, ստորերկրյա ցնցումներից էպիկենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում կան մասնակի ավերածություններ: Զոհերի մասին տվյալներ դեռ չեն ստացվել: Ինչպես հաղորդում են ականատեսները, երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Այն շրջաններում, որտեղ զգացվել են ցնցումներ, բնակչությունը շտապ փողոց են դուրս եկել եւ վախենում են վերադառնալ իրենց տները:

Ստորերկրյա ցնցումներն զգացվել են նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում, որտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ: