ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարությունյանի հետ եւ քննարկվել Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Երկրի ղեկավարը կարեւորել է  Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է եւ Սփյուռքի, եւ Հայրենիքի համար:

Հանդիպումներին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: