Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն այցելել  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբի՝ Պասից ծոցի երկրներով իր հնգօրյա այցի շրջանակներում:

Երբ թագուհի եւ արքայազն Ֆիլիպն իջել են օդանավից, նրանց ուղեկցել են շեյխ Զայդի մզկիթը՝ աշխարհի վեց ամենամեծ մզկիթներից մեկը, որը կարող է տեղավորել մոտ 40 հազար հավատացյալի:

Այդ մզկիթ կարող են այցելել բոլոր դավանքների հավատացյալները, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհի ամենամեծ գորգը՝ 47 տոննա քաշով, եւ ամենամեծ ջահը՝ 10 մետր տրամագծով:

Թագուհին այցելել է շեյխ Զայդի գերեզմանին, ապա հանել կոշիկներն ու ոտաբոբիկ մտել աղոթարան:

Թագուհուն ուղեկցել է Մեծ Բրիտանիայի Ուիլյամ Հեյգը:

Թագուհին գլխարկի վրայից շարֆ է գցել, որով նմանվել է մեղվապահի: