Չեմպիոնների լիգայի Այաքսի հետ խաղում Ռեալի խաղացողներ Սերխիո Ռամոսի եւ Չավի Ալոնսոյի ստացած կարմիր քարտերի առիթով ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի: Կասկածներ կան, որ Ժոզե Մոուրինյոյի հրահանգով են ֆուտբոլիստները կարմիր քարտ ստացել` խմբային մրցաշարի վերջին խաղին չմասնակցելու համար: Ռեալն արդեն ապահովելէ  1/8-րդ եզրափակիչի ուղեգիրը, իսկ Ռամոսն ու Ալոնսոն դեղին քարտեր ունեին, եւ եթե հաջորդ խաղում եւս մեկ դեղին քարտ ստանային, ապա ստիպված կլինեին բաց թողնել փլեյ օֆի առաջին խաղը:

Հոլանդական հեռուստատեսությունը ցուցադրել է դրվագները, երբ Մոուրինյոն ու Կասիլյասը ենթադրաբար հենց զգուշացում ստանալու մասին հրահանգ են տալիս Ալոնսոյի եւ Ռամոսին:

Մոուրինյոն չի ընդունել մեղադրանը` նշելով, որ խաղի ընթացքում շատերի հետ է խոսել եւ ավելի լավ է մեկնաբանել Այաքսի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակը:

Եթե ՈւԵՖԱ-ն որոշի, որ իսկապես ֆուտբոլիստները դիտավորյալ են կարմիր քարտստացել, ապա կարող են մի քանի խաղով որակազրկվել: