Վրաստանի ժողովրդական ժողովը (հասարակական քաղաքական նախաձեռնություն) անվստահություն է հայտնել այդ երկրի նախագահին։ Ինչպես հայտարարել է ժողովի առաջնորդներից Գիա Բուրջանաձեն, նախագահին իշխանությունից զրկելու օրինական ճանապարհներից մեկը հանդիսանում է իմպիչմենտը։
Ժողովրդական ժողովը չի ճանաչել նաեւ Վրաստանի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել էին հոկտեմբերի 10-ին։
Ժողովրդական ժողովը գործադիր մարմին է ընտրել։ Դրանում ներգրավված է 33 մարդ, նրանց թվում՝ քաղաքական եւ հասարակական գործիչներ՝ Նինո Բուրձանաձեն, Նոնա Գափրինդաշվիլին, Ռեզո Էսաձեն, Իրակլի Բաթիաշվիլին, Կախա Շարտավան, Լուկա Կուրտանիձեն եւ այլոք։




























