Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ կայուն լուծման անհնար է խոսել այն մասին, որ մենք ապրում ենք միասնական եւ ազատ Եվրոպայում։ «Ազադլըգ» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը։
«Ինչ վերաբերում է անջատված շրջաններին, ինչպիսիք են Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Աբխազիան, ապա կարող եմ հիշեցնել, որ Եվրամիությունը սատարում է Մոլդովայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Առանց այս, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ եւ կայուն լուծման անհնար է խոսել այն մասին, որ մենք ապրում ենք միասնական եւ ազատ Եվրոպայում»,- ասել է Բուզեկը։





























